Պաշտոնական այցով ՀՀ կժամանի Վրաստանի ԱԳ նախարարը![]() 29 ապրիլի 2022 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին:Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: Ապրիլի 26-27-ին Իլիա Դարչիաշվիլին Ադրբեջանում էր։ Նա հանդիպել է ԱԳ նախարարի, վարչապետի, նախագահի հետ։ Ալիևը հանդիպման ժամանակ խոսել է Թբիլիսիի, Բաքվի և Երևանի եռակողմ գործակցության հնարավորությունների մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |