ՀՀ կժամանի Իրանի էներգետիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը![]() 10 մայիսի 2022 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը կժամանի Երևան՝ մասնակցելու հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին, որն անցկացվելու է մայիսի 10-11-ը, գրում է Мehrnews-ը։ Հանձնաժողովի նիստին կմասնակցեն նաև Իրանի նավթի փոխնախարարը, Իրանական ազգային գազային ընկերության տնօրենը, ավտոմոբիլային ճանապարհների փոխնախարարը, այլ պաշտոնյաներ: Հանձնաժողովի նիստի շրջանակում տեղի կունենա առևտրային կոնֆերանս՝ երկու երկրի մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ: Տնտեսական դիվանագիտության հարցերով ԱԳ փոխնախարար Մեհդի Սաֆարին, անդրադառնալով նիստին, կարևորել է երկու երկրի կողմից Փոխգործակցության մասին հուշագրի և համաձայնագրերի կատարումը, և «աննշան է» անվանել 5 մլրդ դոլար կազմող Իրանի մասնաբաժինը ՀՀ շուկայում, հայտնում է ԶԼՄ-ն։ Նա ասել է, որ մեծ ներուժ և զգալի հզորություններ են առկա տարբեր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տարանցումը, էլեկտրակայանները, գյուղատնտեսությունը, դեղագործությունը և բուժսարքավորումները, կապն ու ՏՏ ոլորտը։ Նա նշել է, որ եթե այդ հզորություններն օգտագործվեն, երկու երկրի միջև առևտրի ծավալը զգալիորեն կավելանա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |