Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում է

Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում է

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն անցել է «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլ։ Նա հանդես է եկել Snap երգով։

Առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցել է 17 երկրի ներկայացուցիչ, կայացել է մայիսի 10-ին՝ իտալական Թուրինում։

«Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչ են անցել նաև Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները։

Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---