Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնության գործով 5 ձերբակալված կա![]() 12 մայիսի 2022 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում` Գյումրիի Երևանյան խճուղում, ընդդիմության կազմակերպած ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քննվող քրգործի շրջանակում պարզվել է ևս մեկ անձի ինքնություն, ով Երևանի՝ 1994թ. ծնված բնակիչ Գոռ Մաթևոսյանն է: Վերջինս ձերբակալվել է, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հիշյալ քրգործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 3 անձ, մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում է կայացրել վերջինիս ձերբակալելու մասին: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Միջադեպի վերաբերյալ մայիսի 8-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակցի կողմից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ նույն օրը, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |