Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է![]() 12 մայիսի 2022 - 14:17 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է։ Դատավոր Դավիթ Արղամանյանը որոշել է մասնակի բավարարել քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը և Վարդանյանի նկատմամբ կիրառվել է 1 ամիս ժամկետով կալանավորումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։ Սա Վարդանյանին նույն գործի շրջանակում կալանավորելու արդեն չորրորդ փորձն է: Վարդանյանը ձերբակալվել էր մայիսի 2-ին՝ Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում։ Ձերբակալությունը, սակայն, վերաբերում էր դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ի ակտին հաջորդած լայնածավալ բողոքի ակցիաներին, թեև այն ժամանակ Վարդանյանը ևս ձերբակալվել էր, ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել՝ նրան կալանավորելու մասին, ինչը մերժվել էր, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Մոտ երկու տարի անց ԱԱԾ քննիչը փոխել է Վարդանյանին առաջադրված մեղադրանքը և կրկին կալանավորման միջնորդություն ներկայացրել, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ կրկին մերժվել է: Դատարանը խափանման միջոցի ընտրությունը թողել էր քննիչի հայեցողությանը: Մայիսի 4-ին ԱԱԾ քննիչը որոշել էր գրավ կիրառել Գերասիմ Վարդանյանի նկատմամբ՝ 60 մլն դրամի չափով, որը, սակայն Վարդանյանը չի կարողացել վճարել՝ պայմանավորված նման միջոցների բացակայությամբ, ընդ որում, Վարդանյանն ի սկզբանե բարձրաձայնել էր, որ գրավի նման չափ վճարել չի կարող: Գրավի չափը երկօրյա ժամկետում չվճարելու դեպքում կրկին բարձրացվում է անձին կալանավորելու հարցը, ինչն էլ այս պարագայում տեղի է ունեցել: Արդյունքում՝ Վարդանյանին կալանավորելու չորրորդ միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |