Փաշինյանը կհարցաքննվի. Գլխավոր դատախազը ցուցում է տվել![]() 12 մայիսի 2022 - 16:07 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում զոհվածների միջնորդությունը բավարարվել է՝ ՀՀ գլխավոր դատախազը ցուցում է տվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կանչեն հարցաքննության։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը, գրում է Sputnik Արմենիան։ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները դիմում-պահանջ էին ներկայացրել քրգործում Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։ Խոսքը ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործի մասին է, որի քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները մայիսի 12-ին հարցաքննվել են հարուցված քրգործի շրջանակում։ «Իսկ թե երբ կլինի հարցաքննությունը, պարզ չէ, քանի որ քննիչն ինքն է որոշում գործողությունների հերթականությունը։ Դատախազի կողմից տուժողի իրավահաջորդ է ճանաչվել 27 անձ, ևս 15-ի վերաբերյալ մենք ենք միջնորդություն ներկայացրել»,–ասել է փաստաբանը։ Զոհվածներից մեկի հայրը նշել է, որ հարցաքննության ժամանակ ներկայացրել է իր պահանջը, այն է` Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել և կանչել հարցաքննության։ Զոհված տղաներից Մխիթար Գալեյանի հայրն էլ` Գարիկ Գալեյանը, նույնպես պահանջել է հարցաքննության կանչել Փաշինյանին և անմիջապես ձերբակալել։ «Քննիչին ասացի, որ արդար քննություն ենք ուզում, ինչպես նաև պահանջում ենք կալանավորել Փաշինյանին, քանի որ մենք` զոհվածների ծնողներս, չենք ուզում մեր ձեռքերն արյունոտել»,–ասել է նա։ Փաստաբանը հավելել է, որ ծնողների հետ կխորհրդակցվեն և օրվա երկրորդ կեսին առավել կտրուկ ու ագրեսիվ միջնորդություն կունենան Փաշինյանի նկատմամբ դատաիրավական գործողություններ սկսելու համար։ Ծնողների հետ հարցաքննություններնը շարունակվում են։ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |