Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը կողմ են ՆԱՏՕ-ին անդամակցելուն![]() 12 մայիսի 2022 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և վարչապետ Սաննա Մարին մայիսի 12-ի համատեղ հայտարարությամբ կողմ են արտահայտվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ակնկալվում է, որ Ֆինլանդիայի պաշտոնական որոշման մասին կհայտարարվի առաջիկա օրերին, ենթադրաբար՝ մայիսի 15-ին, գրում է Deutsche Welle-ն։ «Ֆինլանդիան պետք է անհապաղ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի։ Հուսով ենք, որ առաջիկա օրերին կձեռնարկվեն այդ որոշման համար անհրաժեշտ ներպետական միջոցները»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիան «կամրապնդի ամբողջ պաշտպանական համակարգը»։ ՆԱՏՕ-ին միանալու մասին որոշում առաջիկա օրերին կարող է կայացնել նաև Ֆինլանդիայի հարևան Շվեդիան։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հելսինկին և Ստոկհոլմը ցանկանում են միաժամանակ հայտ ներկայացնել՝ ընդգծելով երկու երկրների համաձայնությունն ու միմյանց պաշտպանելու ցանկությունը։ ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո, ինչպես վկայում են հարցումները, Շվեդիայում և Ֆինլանդիայում անդամակցությունը ՆԱՏՕ-ին առաջին անգամ ստացել է բնակիչների մեծամասնության հավանությունը։ Ֆինլանդիայում կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 76%-ը, մարտին կողմ էր 62%-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |