Ասադով․ Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա![]() 21 մայիսի 2022 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, ԱՊՀ վարչապետերի տեսակոնֆերանսում անդրադառնալով իրավիճակին Հարավային Կովկասում, ասել է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա։ Նա հավելել է, որ տրանսպորտային կոմունիկացիների, այդ թվում «Զանգեզուրի միջանցքի» բացումը, բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից։ «Թեև եռակողմ աշխատանքային խումբը (ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով) շարունակում է հանդիպումները, սակայն Եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։ Նա նաև ասել է, թե «Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետը, համաձայն որի՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի (Արցախի) տարածքից»։ Նա նշել է, որ «պաշտոնական Բաքուն մոտ ապագայում երկու հարցերում էլ լուրջ առաջընթաց է ակնկալում և կարևորում է այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը»։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կոմունիկացիաների բացման մասին, ասել է, որ ճանապարհը պետք է լինի Հայաստանի սուվերենության ներքո և ՀՀ օրենսդրությամբ պետք է գործի՝ դա է ՀՀ պաշտոնական տեսակետը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |