Կրիպտոարժույթի շուկայի արժեքը նվազել է $2 տրիլիոնով![]() 14 հունիսի 2022 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Կրիպտոարժույթների շուկայում ընդհանուր շուկայական կապիտալիզացիան հունիսի 13-ին նվազել է մոտ 12%-ով՝ մինչև 980 մլրդ դոլար։ Ըստ Fortune-ի տվյալների, 2021-ի նոյեմբերին գրանցված բարձրակետից հետո այդ հատվածն ընդհանուր առմամբ ավելի քան 2 տրիլիոն դոլարի վնաս է կրել։ Կրիպտոարժույթների շուկան շատ տուժեց, երբ կրիպտո վարկատու Celsius-ը հայտնեց, որ հունիսի 12-ին կասեցրել է տրանզակցիաները, միջոցների դուրսբերումն ու փոխանցումներն իր հարթակում՝ «արտակարգ շուկայական պայմանների վրա» հղումով։ Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսան նույնպես որոշ ժամանակով դադարեցրել էր միջոցների հանումը, սակայն վերսկսել է իր գործունեությունը և դադարը բացատրել է «սարքավորումների հետ կապված մի քանի աննշան խափանումով»։ Աշխարհի առաջատար թվային ակտիվը՝ բիթքոինը նվազել է ավելի քան 13%-ով, հունիսի 13-ի ընթացքում հատելով 23,000 դոլարի շեմը, որն ամենացածր ցուցանիշն է 2020-ից ի վեր։ Կրիպտոշուկայի բարձրակետը գրանցվել է 2017-ի դեկտեմբերին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |