Փաթափությանը ԳԱԱ պատվավոր անդամ կդառնա․ Իր Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրել է ՀՀ պատմության թանգարանին![]() 16 հունիսի 2022 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Երևանում անցկացվող Գիտության և բիզնեսի օրերի շրջանակում ՀՀ-ում գտնվող Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանին հունիսի 16-ին Գիտությունների ազգային ակադեմիայում կհանձնվի ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ: Փաթափությանն ընտրվել է ԳԱԱ պատվավոր անդամ ԳԱԱ ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ: Փաթափությանը Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին, հայտնում է Shantnews.am-ը։ Փաթափությանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն և հանդիպել գիտական հանրության ներկայացուցիչների հետ, դասախոսություններ է կարդացել ԵՊԲՀ-ում և ԵՊՀ-ում։ Ազգային պատկերասրահում գիտնականը մասնակցել է «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Փաթափության» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը: Երևանում մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը, որին մասնակցում են Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր, բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչ, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը, գիտնականներ Ռուբեն Ենիկոլոպովը, Գեորգի Դերլուգյանը, Գարիկ Իսրայելյանը, Դավիթ Բաղդասարյանը, Երվանդ Զորյանը, Արմեն Խերլոփյանը, ինչպես նաև «Թումո»-ի ըհիմնադիր և տնօրեն Մարի Լու Փափազյանը, ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Նոյմեդ ընկերության գլխավոր գիտաշխատող Անի Մարկոսյանը և այլոք։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ և նախարարության հովանու ներքո։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |