Ալիև․ Բանավոր պայմանավորվածություն է եղել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարց չի բարձրացվի![]() 16 հունիսի 2022 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի Գլոբալ համաժողովում ունեցած իր ելույթում հորդորել է ՀՀ-ին այլևս «չբարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի թեման և «հրաժարվել Ադրբեջանի հանդեպ տարածքային նկրտումներից» «Բանավոր պայմանավորվածություն է եղել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարց չի բարձրացվի։ Սակայն, ցավոք, ՀՀ կառավարությունից հայտարարություններ են լսվում այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչը անարդյունավետ չէ»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։ Նա կրկնել է իր թեզերը, թե «Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի», որ ԼՂԻՄ-ը «լուծարվել է Ադրբեջանի խորհրդարանի 1991-ի որոշմամբ»։ «Կարգավիճակի մասին ցանկացած հիշատակում միայն նոր խնդիրներ կառաջացնի։ ՀՀ կառավարությունը պետք է դա հասկանա և ձեռնպահ մնա պատմությունը սրբագրելու փորձերից»,- ասել է Ալիևը։ Նա հավելել է, որ եթե ՀՀ-ն կասկածի տակ դնի «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրանով կստիպի Բաքվին նմանատիպ քայլերի դիմել ՀՀ տարածքի հանդեպ»՝ հավելելով, որ 1920-ին Խորհրդային իշխանությունն իր երկրի «պատմական մասը՝ Զանգեզուրը վերցրել է և միացրել Հայաստանին»։ Նա ասել է նաև, թե Ադրբեջանն իր Սահմանադրության շրջանակում կապահովի «Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |