Ալիև․ Իրավունք ունենք միջանցք պահանջելու, քանի որ ՀՀ-ն ստորագրել է համապատասխան հայտարարությունը

Ալիև․ Իրավունք ունենք միջանցք պահանջելու, քանի որ ՀՀ-ն ստորագրել է համապատասխան հայտարարությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի Գլոբալ համաժողովի բացմանն իր ելույթում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ այդ միջանցքի շուտափույթ բացումը Հարավային Կովկասում ապագա խաղաղության հիմնարար տարրերից է։

Նա ասել է թե, Ադրբեջանն «իրավունք ունի պահանջելու, որ միջանցք բացվի, քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը», գրում է «Sputnik Ադրբեջանը»։

«Եթե մեզ չտան այդ հասանելիությունը, ապա բարդ կլինի խոսել խաղաղության մասին, և ՀՀ հետ նորմալ գոյակցության և դրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված Ադրբեջանի ջանքերն անհաջողության կմատնվեն»,-ասել է նա։

Պաշտոնական այցով Կատարում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն «միջանցքի նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան»՝ անցնելով ՀՀ տարածքի միջով, ասել է, որ ՀՀ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները:

«Մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է»,-ասել է նա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---