Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթում հաղթել է Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրենը![]() 16 հունիսի 2022 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթում հաղթել է Արմեն Բեգոյանը: Տեղեկությունը հաստատել է ինքը Բեգոյանը՝ հավելելով, սակայն, որ դեռ նշանակումը տեղի չի ունեցել, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցույթը կայացել է հունիսի 16-ին, մասնակիցների թիվը եղել է չորսը: Արմեն Բեգոյանը զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: Վերջինս այս պաշտոնին նշանակվել է 2022-ի մարտին: Նշված ՀՈԱԿ-ը Բեգոյանը ղեկավարել էր նաեւ 2019-2020 թվականներին: Դրանից հետո նա զբաղեցրել էր Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը՝ մինչև 2020-ի ապրիլ ամիսը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |