Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը![]() 18 հունիսի 2022 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հունիսի 17-ի հեռախոսազրույցում քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Կողմերը կարևորել են 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարությունների կատարմանն ուղղված համապատասխան աշխատանքը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այդ հարցերի առարկայական քննարկումը Լավրովի Բաքու կատարելիք այցի ժամանակ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցն Ադրբեջան նախատեսված է հունիսի 23-24-ին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |