Եռացատկորդ Լևոն Աղասյանը՝ World Athletics Continental Tour-ի բրոնզե մեդալակիր![]() 18 հունիսի 2022 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, եռացատկորդ Լևոն Աղասյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացված World Athletics Continental Tour միջազգային մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Աղասյանը եռացատկ վարժությունում գրանցել է 16.39 արդյունք: 4-րդ փորձի ժամանակ նա աջ կրունկի վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել ցատկը, տեղեկացնում է Аrmsport.am-ը: «Ամեն դեպքում, շարժվում եմ առաջ: Կվերադառնամ ավելի ուժեղ»,-ասել է նա։ Մրցաշարի հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամին Կոմպաորեն՝ 17.02 արդյունքով: Ավելի վաղ Հայաստանի աթլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Մալթայում հունիսի 9-ից 12-ն անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |