Հայաստանի ազգային ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 4 տեղով

PanARMENIAN.Net - 2009 թ. ապրիլի 8-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 4 տեղով եւ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 124-րդ հորիզոնականը: Առաջին եռյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոնը` Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են մայրցամաքի փոխչեմպիոն գերմանացիները, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հոլանդիայի ընտրանին:



Նախորդ` փետրվարի 11-ին հրապարակված դասարակարգման աղյուսակի համեմատ առաջին տասնյակում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ: Իտալիան եւ Բրազիլիան փոխվել են իրենց տեղերով. Բրազիլիան բարձրացել է 5-ից 4-րդ տեղը, իսկ Իտալիան` հակառակը` իջել մեկ կետով: Պորտուգալիան իր հերթին 10-րդ հորիզոնականը զիջել է Ֆրանսիային, որն էլ բարձրացել է երկու տեղով: Առաջադիմել է նաեւ Անգլիայի հավաքականը` 9-րդ տեղից բարձրանալով 7-րդ: Իսկ Ռուսաստանի եւ Խորվաթիայի հավաքականներն իջել են մեկական հորիզոնականներով եւ համապատասխանաբար զբաղեցնում են ՖԻՖԱ-ի դասարակարգման աղյուսակի 8-րդ եւ 9-րդ տեղերը:



Առաջին տաս թիմերի եւ Հայաստանի հավաքականի մրցակից թիմերի դասարակարգային դրությունը ենթախմբում ունի հետեւյալ տեսքը`



1. Իսպանիա - 1729 (միավոր)

2. Գերմանիա - 1362

3. Հոլանդիա - 1360

4. Բրազիլիա - 1275

5. Իտալիա -- 1271

6. Արգենտինա - 1201

7. Անգլիա - 1173

8. Խորվաթիա - 1151

9. Ռուսաստան - 1117

10. Ֆրանսիա - 1074



14. Թուրքիա - 925

38. Բոսնիա եւ Հերցեգովինա - 737

61. Լատվիա - 541

62. Բելգիա - 534

115. Էստոնիա - 293

124. Հայաստան - 268



ՖԻՖԱ-ի հաջորդ դասակարգման սանդղակը կհրապարակվի մայիսի 6-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---