Երեւանում տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» Միջազգային երաժշտական փառատոնը

PanARMENIAN.Net - Ապրիլի 22 - մայիսի 29 Ազգային պատկերասրահում տեղի կունենա Հինգերորդ երաժշտական փառատոնը: «Ազգային պատկերասրահ» փառատոնի հիմնական նպատակն է` հայ հանրությանը ներկայացնել աշխարհահռչակ երգահանների ստեղծագործությունները հայ եւ այլազգի հայտնի երաժիշտների կատարմամբ, ինչպես նաեւ երաժիշտներին ծանոթացնել Հայաստանի Ազգային պատկերասրահի գանձերի հետ:



Այս տարի փառատոնը կբացվի Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի ելույթով` Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, որը տեղի կունենա ապրիլի 22-ին: Այնուհետեւ փառատոնին կմասնակցեն Հայաստանի Պետական կամերային երգչախումբը, «Երեւան» եռյակը (Արմեն Բաբախանյան` դաշնամուր, Սյուզի Երիցյան` ջութակ, Արամ Թալալյան` թավջութակ), Արամ Խաչատրյանի անվ. եռյակը եւ հայտնի ռուս ալտահար Մաքսիմ Նովիկովը: Փառատոնը կավարտվի Հայաստանի մենակատարների պետական համույթի ելույթով, ինչպես նաեւ ԱՄՆ-ից ժամանած ջութակահարներ Կոլինա Յակոբսենի եւ Կառլա Կինստեդի ելույթով: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա հայ մեծ երգահան Տիգրան Մանսուրյանի 70-ամյակին նվիրված համերգ:



«Ազգային պատկերասրահ» փառատոնի ծրագիրը, որը տարբերվում է առանձնահատուկ ճաշակով, կազմում է գեղարվեստական խորհուրդը, որը գլխավորում է երգահան Էդվարդ Միրզոյանը: Փառատոնի գեղարվեստական խորհրդի մեջ մտնում են դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, երգահան Տիգրան Միրզոյանը, ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը, երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանը, երգահան Երվանդ Երկանյանը եւ երգչուհի Արաքս Դավթյանը:
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---