ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ հուլիսի 1-ին![]() 28 հունիսի 2022 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ի խոսնակ Վահան Հունանյանը։ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և թուրքական կողմից դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումներն անցնում են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Նրանց նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին՝ Վիեննայում։ Առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և հայաստանում անցկացնելու անհրաժեշտության մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |