Վահե Հակոբյան․ Իմ օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա![]() 6 հուլիսի 2022 - 14:01 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է վայր դնել մանդատը, հայտարարել է, որ իր օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Վահե Հակոբյանը նաև բացառել է, որ առանց մանդատը վայր դնելու դուրս գա «Հայաստան» խմբակցությունից»։ «Սեպտեմբերին խմբակցությունով կորոշենք ՝ գնում ենք ԱԺ, թե ոչ»,-ասել է նա: Այն հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում որոշի այլևս չզբաղվել քաղաքականությամբ՝ Վահե Հակոբյանը պատասխանել է․ «Քանի Նիկոլը ղեկավարում է այս երկիրը, ես դուրս չեմ գա քաղաքականությունից, մնալու եմ այնքան, մինչև գնա Նիկոլը»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում դա «ամենաճիշտ ու արդարացված որոշումն է»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |