Պապիկյան․ ԳՇ պետն առանձին ստորաբաժանման ղեկավար չի լինելու![]() 6 հուլիսի 2022 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով ԶՈւ բաերփոխումների փաթեթը, ասել է, որ ԳՇ պետն առանձին ստորաբաժանման ղեկավար չի լինելու, այլ լինելու է ենթակա մարմնի ղեկավար։ Նա նշել է, որ տևական ժամանակ Հայաստանում մեկ գերատեսչության ներքո կենտրոնացել են երկու տարբեր ինստիտուտներ, ինչը լրացուցիչ բյուրոկրատական և այլ խնդիրներ է առաջացնում։ Պապիկյանը նշել է, որ հստակեցվում է ԶՈւ գլխավոր շտաբի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի գործառույթների շրջանակը: Ղեկավարման ուղղահայաց համակարգի բարելավման և ԶՈւ ղեկավարման արդյունավետության բարձրացման նպատակով՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը սահմանվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Ըստ նրա՝ օրինագծերի փաթեթով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում իրավասությունները, հստակեցնել ԱԽ կողմից ընդունվող ակտերի շրջանակը։ Պապիկյանը հայտնել է, որ հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոնները ևս, ըստ անհրաժեշտության, զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ։ ԱԺ պատգամավորները կողմ են արտահայտվել օրենսդրական փաթեթին: Պապիկյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ օրենսդրական փաթեթն էական և կարևոր ազդեցություն է ունենալու ՀՀ զինված ուժերի զարգացման գործում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |