Անդրեասյան․ Ներքին գործերի նախարարությունը կստեղծվի ԱԻՆ հենքի վրա![]() 12 հուլիսի 2022 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը խորհրդարանական լսումների ժամանակ ասել է, որ ներքին գործերի նախարարության ստեղծումը շատ կարևոր մեծ քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար։ Ներկայացնելով ՆԳՆ մոդելը՝ նա ասել է, որ նախարարությունը զրոյից չի ստեղծվելու, դրա հենքը լինելու է ԱԻՆ-ը։ «Այս ամիսների ընթացքում աշխատել ենք այնպիսի մի մոդել առաջարկել, որը բեռ չի դառնա պետության համար և լրացուցիչ ծախսեր չի պահանջի։ Ոստիկանության մեծ ներուժը կհամակցվի եղած քաղաքական մարմնի հետ և մենք կկարողանանք միասին ստեղծել մի նոր հետաքրքիր կառույց»,- ասել է Անդրեասյանը։ Նա հավելել է, որ ոստիկանությունը, իհարկե, պահպանելու է իր շատ կարևոր դերակատարումը, բայց ոստիկանությունը լինելու է մի կարևոր մասը քաղաքացիական կառույցի՝ նոր Ներքին գործերի նախարարության։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին ասել է, որ Ներքին գործերի նախարարությունը վերականգնելով, միանգամից մի քանի խնդիր կլուծվի: «Կսահմանվեն Ներքին գործերի նախարարության հստակ գործառույթները, կներդրվի կադրերի պատրաստման նոր համակարգ: ՆԳՆ-ն, փաստորեն, կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին»,-ասել է նա։ 10-օրյա ժամկետում առաջարկների հիման վրա նախատեսում են լրամշակել օրենսդրական փաթեթը, իսկ սեպտեմբերին այն ներկայացնել խորհրդարանի քննարկմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |