12 հուլիսի 2022 - 19:11 AMT
Ալեն Սիմոնյանը «շատ հաճելի» է որակել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ հաճելի» է որակել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը:

Լրագրողները հետաքրքրվել են՝ մանդատների մասով ի՞նչ գործընթաց է սկսվել խորհրդարանում, որին Սիմոնյանն արձագանքել է. «Շատ հաճելի», գրում է Aysor.am-ը:

Հարցին՝ լինելո՞ւ է այդ գործընթացը, թե՝ ոչ, ԱԺ նախագահը պատասխանել է. «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»:

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։

Ցանկում ընդգրկված է 33 պատգամավոր: Ցանկից բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները: