2023-ին պետպարտքի տոկոսների սպասարկմանը 260 մլրդ դրամ կհատկացվի![]() 13 հուլիսի 2022 - 11:22 AMT PanARMENIAN.Net - 2023 թ. համար կանխատեսվել է 5 տրիլիոն 246 միլիարդ դրամ պետական պարտք, որը կազմում է ՀՀ համախառն ներքին արդյունքի 58 տոկոսը: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2023 թ. պետական բյուջեի բյուջետային ծրագրերի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշել է, որ 2023-ին պետական պարտքը ներքին աղբյուրներից կսպասարկվի 255 մլրդ դրամով: Նշվել է նաև, որ 2023-ին կհատկացվի 260 մլրդ դրամ՝ պետական պարտքի տոկոսների սպասարկման համար: Պարտքի սպասարկման համար կներգրավվեն նաև փոխառու միջոցներ: Այն գործընթացում կարևորվել է գանձապետական պարտատոմսերի կշռի ավելացումը: Նախարարի հավաստմամբ՝ նախկինում պետական պարտքի կառուցվածքում գերակշռում էր արտարժույթը, կատարված աշխատանքների արդյունքում՝ այժմ հայկական դրամն իր տեղն է զբաղեցնում պետական պարտքի կառուցվածքում: Տիգրան Խաչատրյանը տնտեսության զարգացման գործում կարևոր է համարել պետական պարտքի կառավարման հուսալիությունը: Նա նաև նշել է, որ առաջիկայում պարտքի կառուցվածքում կիրականացվեն հիմնարար բարեփոխումներ: Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային ֆինանսական հատկացումները: Հանրային ֆինանսների կառավարման բնագավառին հատկացվել է մոտ 4 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |