Մարուքյան․ Ոստիկանությունը, ՆԳՆ դարձնելով, բերում ենք խորհրդարանական վերահսկողության դաշտ

Մարուքյան․ Ոստիկանությունը, ՆԳՆ դարձնելով, բերում ենք խորհրդարանական վերահսկողության դաշտ

PanARMENIAN.Net - Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարությանը, ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ ՀՀ կառավարությունը ստեղծում է Ներքին գործերի նախարարություն, հույս է հայտնել, որ ՆԳՆ ստեղծելուն միտված քայլերը շուտով կամբողջանան և վերջնարդյունքը կլինի ավելի առաջադեմ և թափանցիկ ինստիտուտը։

Նա նաև նշել է, որ արդյունքում ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողության դաշտում կլինի։

«Այդ մասին առաջարկությամբ տարիներ շարունակ հանդես ենք եկել խորհրդարանում (այդ թվում՝ կառավարության այլընտրանքային կառուցվածք ներկայացնելիս)՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը ներքին գործերի նախարարություն դարձնելով բերում ենք խորհրդարանական վերահսկողության դաշտ, ինչպես մյուս նախարարությունները։

Ըստ շրջանառության մեջ դրված նախագծի ներքին գործերի նախարարության կազմում գործելու են փրկարար ծառայությունը (ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարությունը), ոստիկանությունը, ոստիկանության զորքը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը (որպես ՊՈԱԿ)։

Ընդ որում՝ նախկինում ներքին գործերի նախարարություն ունեցել ենք, որը վերածվել է առանձին կառույցների դեռևս 2000-ականներին՝ օրվա իշխանության կողմից, ինչի արդյունքում իրավապահ կարևորագույն ինստիտուտները դուրս են մնացել խորհրդարանական վերահսկողությունից և անցել օրվա իշխանության ուղիղ ենթակայության ներքո»,-ասվում է գրառման մեջ։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը խորհրդարանական լսումների ժամանակ ասել է, որ ներքին գործերի նախարարության ստեղծումը շատ կարևոր մեծ քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար։ Ներկայացնելով ՆԳՆ մոդելը՝ նա ասել է, որ նախարարությունը զրոյից չի ստեղծվելու, դրա հենքը լինելու է ԱԻՆ-ը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---