ՀԷՑ-ը կտուգանվի 20 մլն դրամով

ՀԷՑ-ը կտուգանվի 20 մլն դրամով

PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կտուգանվի 20 մլն դրամի չափով։ Որոշումը կայացվել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի՝ հուլիսի 13-ի նիստում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ընկերությունը տուգանվում է սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու ժամկետների խախտման համար, քանի որ այդ ամենն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման։

ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել վերջինիս պատասխանատվության չենթարկելու համար:

Որոշումը ուժի մեջ մտնելու պահից սահմանված ժամկետում (մեկ ամսում) չկատարելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---