Իսրայելի և Հունաստանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ են անցկացրել![]() 13 հուլիսի 2022 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի և Հունաստանի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) համատեղ օդային վարժանքներ են անցկացրել Իսրայելի երկնքում։ Այդ մասին ասվում է Իսրայելի ՌՕՈւ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։ Երկու երկրների ՌՕՈւ-ները ժամանակակից օդային մարտի իմիտացիա են արել և օդում լրալիցքավորվել։ «Վարժանքները նպաստում են զինվորականների տարբեր մարտական հմտությունների բարելավմանը և բարձրացնում են մարտում նրանց օպերատիվ ստանդարտներն, ինչն, իր հերթին, նպաստում է անձնակազմի և տեխնիկական խմբերի կարողությունների կատարելագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վերջին տարիներին կողմերն ակտիվորեն սերտացնում են գործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ 2020-ին երկու երկրների ՊՆ ղեկավարները համաձայնություն էին ձեռք բերել իսրայելյան Heron ԱԹՍ-ներ Հունաստանին մատակարարելու վերաբերյալ։ 2021-ին Աթենքն ու Թել Ավիվը 20-ամյա գործակցության ծրագիր են հաստատել ռազմական և պաշտպանական ոլորտներում։ Իսրայելն ակտիվացրել է հարաբերությունները Հունաստանի հետ Թուրքիայի հետ սուր ճգնաժամից հետո։ Photo. AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |