Ծանրորդ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո․ Մարզիչը պարզաբանել է պատճառը

Ծանրորդ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո․ Մարզիչը պարզաբանել է պատճառը

PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո։ Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ներկայացրել է պատճառները, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

«Այժմ ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների գերծանրքաշային 3 ծանրորդ: Մրցակարգի համաձայն, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ամեն երկիր, հնգական քաշային կարգերից յուրաքանչյուրում կարող է 2-ական մարզիկ–մարզուհի ներկայացնել: Այս պարագայում մեր առաջատար հերկուլեսներից մեկը կզրկվի մասնակցությունից:

Կարելի է հնարավորություն տալ «ավելորդին», որ նա հանդես գա մեկ այլ երկրի հավաքականում: Մեր դեպքում, գյումրեցի Գոռ Մինասյանն ընդառաջ է գնացել իրեն դիմած Արաբական Բահրեյնի ֆեդերացիայի ցանկությանը: Գոռը նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու համար»-ասել է մարզիչը։

Նա նշել է նաև, որ Օլիմպիական խաղերի պարագայում, յուրաքանչյուր երկիր կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց և կանանց հինգական քաշային կարգերում ներկայացնել ընդամենը երեքական մարզիկ-մարզուհի։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---