ARARAT-ն աջակցել է Այվազովսկու «Քրիստոս իր աշակերտներով» կտավի բացման պաշտոնական արարողությանը![]() 19 հուլիսի 2022 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Դիլիջանի երկրագիտական թանգարան պատկերասրահում կայացել է Հովհաննես Այվազովսկու «Քրիստոս իր աշակերտներով» (1887թ․) վերականգնված կտավի բացման պաշտոնական արարողությունը՝ նշանավորելով ծովանկարչի ծննդյան 205-ամյակը։ Ամփոփելով նկարչի ստեղծագործական ուղին՝ միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել առաջին անգամ տեսնելու «Քրիստոս իր աշակերտներով» կտավը, որը վնասվել էր 1994 թվականին։ Տարին հոբելյանական է, քանի որ լրանում է «Քրիստոս իր աշակերտներով» ստեղծագործության 135-ամյակը, որն առանձնահատուկ խորհուրդ հաղորդեց միջոցառմանը։ Այս բացառիկ կտավում պատկերված է նկարչի հավերժական մուսան՝ ծովը, որը հանդես է գալիս որպես վառ, գրավիչ և աներևակայելի խորը բացահայտման աղբյուր՝ հայտնի բիբլիական պատմության համար: Միջոցառման հանդիսավոր մասը լրացրել է ARARAT կոնյակը: Այսպես, շրջայցից հետո հյուրերը հնարավորություն են ունեցել բացահայտելու հայկական կոնյակագործության ժամանակակից եզրերը։ Հատկանշական է, որ այս տարի նաև լրանում է հայկական կոնյակագործության 135-ամյակը։ Սա մեծն ծովանկարչի ժառանգությանը նվիրված առաջին միջոցառումը չէ, որին աջակցել է լեգենդար հայկական կոնյակը։ Ավելի վաղ՝ 2016 թվականին, ARARAT-ն աջակցել է Տրետյակովյան պատկերասրահում կայացած ցուցահանդեսին` նվիրված նկարչի 200-ամյա հոբելյանին, իսկ 2017 թվականին` Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |