Արշակյան․ 2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար

Արշակյան․ 2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով սպտեմբերի 5-10-ը Հայաստանում կայանալիք աշխարհահռչակ «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» գիտական փառատոնին, գրել է, որ 2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար։

Արշակյանը նաև փառատոնի համանախագահողն է։

Նա տեղեկացրել է, որ Փառատոնին կմասնակցեն`

«Charlie Bolden-ը` NASA-ի նախկին ղեկավար, տիեզերագնաց, մասնակցել է չորս տիեզերական առաքելությունների,

Charlie Duke-ը՝ տիեզերագնաց, որպես «Ապոլոն 16»-ի լուսնային մոդուլի օդաչու 1972 թվականին, նա դարձավ տասներորդ և ամենաերիտասարդ մարդը, ով քայլեց Լուսնի վրա,

Tony Fadell-ը՝ iPod-ի և iPhone-ի համաստեղծող և Nest Labs-ի հիմնադիրն ու նախկին գործադիր տնօրենը: Ֆադելը միացել է Apple-ին 2001 թվականին՝ որպես ավագ փոխնախագահ,

Jim Bagian-ը՝ ինժեներ, NASA-ի տիեզերագնաց՝ հայկական ծագումով,

Kip Thorne-ը՝ 2017 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում,

ինչպես նաև տասնյակ այլ գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ»։

Երաժշտական մասով կմասնակցեն՝ Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Ռիք Վեյքմանը, Անդրեյ Մակարևիչը, Դերեկ Շերինյանը։

Ծրագրին կարող եք ծանոթանալ կայքում, իսկ փառատոնի մասնակցության համար պետք է գրանցվել։ ‌

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---