Քերոբյան․ Հունիսին աշխատատեղերն ավելացել են 8000-ով

Քերոբյան․ Հունիսին աշխատատեղերն ավելացել են 8000-ով

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ հունիսին աշխատատեղերը Հայաստանում ավելացել են 8000-ով։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը։ Ունեցել ենք 681,050 աշխատատեղ, ինչը մոտ 8,000-ով ավել է, քան դրա նախորդ ամսին, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37,000»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---