Հարությունյան․ Լուսնի վրա քայլած մարդը կլինի Երևանում

Հարությունյան․ Լուսնի վրա քայլած մարդը կլինի Երևանում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով սպասվող Starmus փառատոնին, հայտնել է, որ Լուսնի վրա քայլած մարդը կլինի Երևանում։

«Մինչ մարդկության մեծամասնությունը տիեզերքի մասին դատողություններն անում, իսկ զգացմունքներն արտահայտում է Երկիր մոլորակից, տիեզերագնացները բացառիկ հնարավորություն ունեն մեր մոլորակի մասին խոսել տիեզերքի բարձրությունից։ Իսկ թե ինչ կարող են պատմել, կիմանաք այս տարվա սեպտեմբերի 5-10-ը՝ մասնակցելով StarmusVI փառատոնին»,-ասվում է գրառման մեջ։

Հայաստանում կանցկացվի «Starmus Festival VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնը կանցկացվի 2022-ի սեպտեմբերի 5-11-ը: Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները:

Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, թե՛ գիտության և արվեստի ներկայացուցիչների, թե՛ լայն հանրության ընդգրկմամբ: Փառատոնը լավ հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար և ամրապնդելու Հայաստանի դիրքը գիտության ու արվեստի համաշխարհային քարտեզի վրա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---