Խովաևն ու Բայրամովը Բաքվում քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը![]() 23 հուլիսի 2022 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Բաքվում գտնվող Ռուսաստանի ԱԳՆ-ի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը։ «Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի, այդ թվում այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են տարբեր ուղղություններով Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է Interfax.az-ը։ Բայրամովն ու Խովաևը կարևորել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունների բոլոր դրույթների լիարժեք կատարումը՝ ի շահ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության, ինչպես նաև կարևորել են բոլոր ջանքերի մոբիլիզացումը՝ կարգավորման գործընթացն առաջ տանելու և կոնկրետ արդյունքների հասնելու համար: Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |