ԻՏԱԼԻԱՅԻ ՍԱԼԳԱՐԵԴԱ ՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԱՆՎԱՆԱՓՈԽՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ»-ով

PanARMENIAN.Net - Ի հիշատակ 1915 թվականի հայոց ցեղասպանության` Իտալիայի Սալգարեդա քաղաքի փողոցներից մեկն անվանափոխվել է «Հայաստան»-ով: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այդպիսի որոշում ընդունել է Սալգարեդայի քաղաքապետարանը, որը դեռեւս 2000 թվականին ճանաչել է հայերի ցեղասպանությունը: Իտալիայի մեկ այլ քաղաքի` Օդերցոյի քաղաքապետարանի որոշմամբ քաղաքի փողոցներից մեկն անվանվել է ծագումով հայ իտալացի բանաստեղծուհի Վիտտորիա Ագանուրիի անունով, որը իտալական գրականության դասականներից է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---