27 հուլիսի 2022 - 13:23 AMT
«Փյունիկը» ՉԼ որակավորման 3-րդ փուլ անցած առաջին հայկական ակումբն է

«Փյունիկը» դարձել է նորանկախ Հայաստանի առաջին թիմը, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Փյունիկը» ջախջախիչ հաղթանակ է տարել «Դյուդելանժի» դեմ խաղում՝ առավելության հասնելով 4:1 հաշվով։ Հանդիպումն արտագնա էր՝ այն կայացել է Լյուքսեմբուրգի Դյուդելանժ քաղաքում։

«Փյունիկը» պայքարը կշարունակի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։