Թուրքիայում հայտարարել են` ՌԴ հետ ԱԹՍ-ների համատեղ արտադրության հարց չեն քննարկում![]() 29 հուլիսի 2022 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի աշխատակազմի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտարարել է, որ ԱԹՍ-ների արտադրության հարցում ՌԴ հետ համագործակցության հարց թուրքական ռազմարդյունաբերության օրակարգում դեռևս չկա։ «Ես չեմ կարող ասել, որ դա հնարավոր է, քանի որ այդ թեմայով մեր օրակարգում ոչինչ չկա և այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին Hürriyet-ի վրա հղումով։ Պաշտոնյան հավելել է, որ գործընթացը ձևավորվում է Թուրքիայի քաղաքականության շրջանակում, իսկ իրենք աշխատում են հարցի տեխնիկական կողմի վրա։ Ավելի վաղ CNN Türk հեռուստաալիքի եթերում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինը ցանկություն է հայտնել համագործակցություն հաստատել թուրքական մարտական Bayraktar ԱԹՍ-ների արտադրողի հետ։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը կարող են քննարկել ռազմատեխնիկական գործակցությանն առնչվող հարցեր։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |