ՌԴ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել ԼՂ զինված կազմավարումների դիրքի ուղղությամբ![]() 30 հուլիսի 2022 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին։ Հուլիսի 29-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել Թաղավարդ գյուղի հատվածում։ «Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավարումների դիրքի ուղղությամբ: Տուժածներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, հարթել է միջադեպը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի առանձնատունը: Վերջինիս տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |