Անոմալ շոգի պատճառով կտրուկ աճել է Գրենլանդիայի սառցաշերտի հալոցքը![]() 30 հուլիսի 2022 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Անոմալ շոգի պատճառով կտրուկ աճել է Գրենլանդիայի սառցաշերտի հալոցքը՝ ընդամնեը 3 օրում օվկիանոս է լցվել 18 խկմ հալված սառցաջուր։ Վերջին տասնամյակներում գիտնականներն ուշադիր հետևում են Գրենլանդիայի սառույցի հալոցքին և կապում են դա կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ։ Բացի այդ այս ամառ անոմալ շոգ է հաստատվել նաև այդ տարածաշրջանում։ Գրենլադիայում օդի ջերմաստիճանը հասել է 15 աստիճանի, ինչը 5 աստիճանով գերազանցում է կլիմայական նորման, գրում է Naked Science-ը։ Ըստ ԱՄՆ Ձյան և սառույցի վերաբերյալ տվյալների ազգային կենտրոնի, հուլիսի 15-17-ը օվկիանոս է լցվել 18 մլրդ տոննա (18 խկմ) հալված սառցաջուր։ «Հյուսիսում տեղի ունեցած հալոցքը անոմալ է՝ հաշվի առնելով ջերմաստիճանի միջին ցուցանիշները վերջին 30-40 տարում։ Սակայն, սառույցը մինչ այդ էլ հալվում էր»,-ասել է օդերևութաբան Թեդ Սկամբոսը։ Ժամանակաշրջանը, որում ապրում ենք՝ հոլոցենը, յուրօրինակ ընդմիջում է սառցե դարաշրջանների միջև։ Վերջին մայրցամաքային սառցապատումն ավարտվել է մոտ 12,000 տարի առաջ, սակայն սառույցի և ձյան մեծ կուտակումները լիովին չեն անհետացել։ Այժմ դրանցից ամենամեծերն են Արկտիկայի և Գրենլանդիայի սառցադաշտերը։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |