Իսրայելցի դիվանագետը 1915 թ. հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն է
ճանաչել

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Ռասիզմի եւ հակասեմիտիզմի դեմ միջազգային լիգայում (LICRA) Ֆրանսիայում Իսրայելի նախկին դեսպան Էլի Բարնավին հայտարարել է, որ պատմաբան Ժիլ Վեյնսթայնը սխալ է վարվում` ժխտելով 1915թ. հայերի ոչնչացման ցեղասպան բնույթը, «քանի որ դա հենց ցեղասպանություն է եղել»: Դիվանագետը նշել է, որ իր աշխատանքի ընթացքում շատ անգամ է դժվարությունների բախվել «ցեղասպանություն» բառեզրի կիրառման հարցում, քանի որ այն արգելքի տակ էր: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ լրագրող Ժան Էքիյանը:



Իսրայելը մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը` գտնելով, որ ցեղասպանություն կարող է համարվել միայն Հոլոքոսթը: Մինչդեռ, պատմաբան Ռաֆայել Լեմկինը, որը 1944 թվականին «ցեղասպանություն» տերմինը շրջանառութայն մեջ դրեց միջազգային իրավունքում, նկատի ուներ հենց հայերի կոտորածը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---