15 երկիր փորձել է տապալել Երևանում IBA-ի կոնգրեսն անցկացնելու որոշումը․ Պատճառներից է ՀՀ-ի աջակցությունը ՌԴ-ին![]() 1 օգոստոսի 2022 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) անդամ 15 երկիր դիմել է առաջիկայում ՀՀ-ում կայանալիք արտահերթ կոնգրեսը Երևանից այլ վայր տեղափոխելու խնդրանքով։ Որպես պատճառներից մեկը նշվել է այն, որ Հայաստանն աջակցում է Ռուսաստանին, որը ներխուժել է Ուկրաինա։ «Հանուն ընդհանուր գործի» ալյանս կոչվող խումբը նամակով դիմել է IBA-ի տնօրենների խորհրդին, գրում է Insidethegames.biz-ը: Նման խնդրանքով դիմած երկրների թվում են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Կանադան, Անգլիան, Իռլանդիան։ «ՀՀ կառավարությունը ՌԴ կառավարության մերձավոր ռազմական և քաղաքական դաշնակիցն է։ ՌԴ զինվորականները տեղակայված են Հայաստանում, այդ թվում Գյումրիի 102-րդ ռազմական բազայում և Երևանի մերձակայքում գտնվող «Էրեբունի» օդանավակայանում: ՀՀ-ն և ՌԴ-ն ՀԱՊԿ անդամ եմ։ Արդյո՞ք այս փաստերը հաշվի առնվել են IBA-ի կոնգրեսն անցկացնելու իրավունքը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային տալու մասին որոշում կայացնելիս »,-ասվում է խնդրագրում։ Սակայն IBA-ի տնօրենների խորհուրդը մերժել է կոնգրեսը Երևանից այլ տեղ տեղափոխելու խնդրանքը։ «IBA-ի տնօրենների խորհուրդն արդեն որոշում կայացրել է կոնգրեսի անցկացման վայրի և ժամկետի մասին և գլխավոր գրասենյակն արդեն բացել է գրանցման գործընթացը։ IBA-ի տնօրենների խորհուրդն արդեն քննարկել է տարբեր առաջարկներ և ընտրել է ամենաընդունելի առաջարկը, որը բավարարում է բոլոր պահանջներին»,-ասել է տնօրինության ներկայացուցիչը։ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) առաջիկա արտահերթ կոնգրեսը Հայաստանում անցկացվելու է սեպտեմբերի 25-ին։ Կոնգրեսի անցկացմանը հավակնել են նաև Թուրքիան և Նիդերլանդները, բայց ընդունվել է Հայաստանի հայտը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |