«Ապրելու երկիր». Ադրբեջանի հետ որևէ ձևաչափով գոյակցությունն արցախցիների համար բացառված է![]() 2 օգոստոսի 2022 - 13:49 AMT PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցությունը, անդրադառնալով Արցախի մի շարք հատվածներում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքներին, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ակնհայտ է՝ Ադրբեջանի հետ որևէ ձևաչափով գոյակցությունն արցախցիների համար բացառված է, քանի որ Ադրբեջանն Արցախի հարցով ունի միակ նպատակ՝ ԱՀ վերջնական հայաթափում։ Նշվում է, որ օգոստոսի 1-ին Արցախի մի շարք հատվածներում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքները նպատակ ունեն Հանրապետության բնականոն կյանքը հերթական անգամ խաթարել՝ շարունակելով երկրի հայաթափման պետծրագիրը։ «Արցախյան վերջին պատերազմից հետո Արցախի գրեթե ամբողջ բնակչության վերադարձը հայրենիք, ակնհայտ է, խախտել է Ադրբեջանի բոլոր ծրագրերը, իսկ Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի՝ իր հայրենիքը պաշտպանելու առաքելության կատարումը փաստում է, որ Արցախը վճռական է իր ապագան կանխորոշելու հարցում։ «Ապրելու երկիր» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետությանը՝ արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքի լիարժեք իրացման հարցում։ Միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի նման միջադեպերին՝ ամրագրելով, որ արցախցիների՝ իր հողում ապրելու անբեկանելի իրավունքը վաղուց ապացուցված է, և Ադրբեջանը այդ հարցում չի կարող ունենալ որևէ դերակատարում»,-ասվում է հայտարարության մեջ: Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն լարվածությունը պահպանվում է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |