Columbia Records-ը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ![]() 2 օգոստոսի 2022 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Հայտնի Columbia Records ստուդիան պայմանագիր է կնքել Հայաստանը «Եվրատեսիլ-2022» մրցույթում ներկայացրած Ռոզա Լինի հետ, որի եվրատեսիլյան երգը վերջին շրջանում հայտնվել է համաշխարհային հիթ շքերթներում։ Այդ մասին երգչուհին հայտնել է Instagram-ի իր էջում։ «Ամենախենթ երազներում անգամ չէի պատկերացնի, որ նման բան կասեմ՝ ես պաշտոնապես պայմանագիր եմ կնքել Columbia Records-ի հետ, որը տուն է իմ կուռքերից շատերի համար։ Իմ կյանքն ավելի արագ փոխվեց, քան կպատկերացնեի։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ով աջակցեց Հայաստանի սրտում գտնվող փոքրիկ քաղաքի աղջկան, և շնորհակալ եմ, որ սիրեցիք ու լսեցիք Snap-ը։ Այնքան երջանիկ եմ, որ այս երգը միավորել է մեզ՝ պատրաստ եմ մեր ուղևորության հաջորդ փուլին։ Հիշեք՝ անգամ եթե ամեն ինչ ձեր դեմ է և ձեր նպատակներն անհասանելի են թվում, բայց այն, ինչ անում եք, ամենաճիշտ բանն է թվում, ուրեմն շարունակեք դա անել, քանի որ, ի վերջո, աշխատասիրությունն ու վճռականությունը կպարգևատրվեն»,-ասվում է գրառման մեջ։ «Եվրատեսիլ 2022»-ում Ռոզա Լինը կատարել է Snap ստեղծագործությունը և գրավել 20-րդ տեղը, սակայն մրցույթից ավելի քան երկու ամիս անց երգը 26-րդ տեղն է զբաղեցրել բրիտանական չարթերում։ Երգը հայտնվել է նաև Լատինական Ամերիկայի և ԱՄՆ չարթերում, ինչպես նաև Աֆրիկայի երկրներում։ Snap-ն օգտագործվել է TikTok-ի ավելի քան 360,000 հոլովակում, որոնցից մի քանիսը միլիոնավոր հավանումներ են ստացել, ավելի վաղ գրել էր BBC-ն՝ հավելելով, որ հայ կատարողի երգը վիրուսային է դարձել սոցցանցում։ Snap-ը մրցույցի երկրորդ ամենատարածված երգն է բրիտանացի Սեմ Ռայդերի երգից հետո, որը 2-րդ տեղն է գրավել Եվրատեսիլում։ Ընթերցեք նաև․ BBC. Եվրատեսիլում ՀՀ-ն ներկայացրած Ռոզա Լինի երգը վիրուսային է դարձել TikTok-ում ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |