Ադրբեջանցիները Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին մզկիթի կվերածեն․ Նախագիծը կա![]() 9 օգոստոսի 2022 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին մտադիր է մզկիթի վերածել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը։ Նշվում է, որ Ադրբեջանն արդեն մշակել է եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ, որի մասին հայտնել է այդ երկրի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը և հրապարակել համապատախան լուսանկար։ Ըստ նախագծի, ապամոնտաժվելու են գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվելու է երկու մինարեթ։ «Պարզ է նաև, որ բոլոր արձանագրությունները եկեղռցու պատերից մաքրվելու են»,-ասվում է գրառման մեջ։ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցվել է 1996-1999 թվականներին, գմբեթի խաչի օծումը կատարվել է 1998 թվականի մայիսին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |