Ավարտվել է Հարավկովկասյան երկաթուղու գարնանային ստուգումը10 ապրիլի 2009 - 21:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-10 անցկացվել է Հարավկովկասյան երկաթուղու գծերի, ինչպես նաեւ կառույցների, հողալիրի եւ գծային սարքավորումների գարնանային հանձնաժողովային ստուգում: Այդ մասին հաղորդել է ընկերության մամլո ծառայությունը: Ստուգումը իրականացվել է գնացքների երթեւեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, վթարները կանխարգելելու եւ ժամանակին միջոցներ կիրառելու նպատակով: Վերջիններս կերաշխավորեն ենթակառուցվածքների եւ շարժակազմի կայուն աշխատանքը` ձմռան ժամանակահատվածից հետո ամառային բեռնատար եւ ուղ-որատար փոխադրումներին պատրաստվելու համար: Ստուգմանը մասնակցել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը` գլխավոր տնօրեն Շ.Ն.Շայդուլլինի գլխավորությամբ, որն անձամբ վերահսկել է գծերի - կառույցների հանձնաժողովային ստուգման անցկացումը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵե ՓԲԸ» համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |