Ադրբեջանը, ըստ ամենայնի, լրջորեն վիրավորվել է իր «ավագ եղբորից»10 ապրիլի 2009 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, ըստ ամենայնի, լրջորեն վիրավորվել է իր «ավագ եղբորից». տարբեր մակարդակների ադրբեջանական պաշտոնյաներ, քաղաքագետներ եւ հասարակական գործիչներ մեղադրում են Թուրքիային դավաճանության մեջ, իսկ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու նրա ձգտումը որակում «հարված թիկունքից»: Այդ մասին ասվում է ղարաբաղցի քաղաքական մեկնաբան Նորայր Հովսեփյանի մեկնաբանության մեջ, որն ուղարկվել է PanARMENIAN.Net Հովսեփյանի խոսքով, Բաքվի մտահոգությունը հասկանալի է. միաժամանակ կասկածի տակ են դրվում ադրբեջանա-թուրքական`«մեկ ազգ, երկու պետություն»` մեծ մասամբ արհեստական ըմբռնումը, երկար տարիների ընթացքում իրականացվող ԼՂՀ եւ Հայաստանի հեռահաղորդակցման եւ տրանսպորտային շրջափակման նպատակահարմարությունը, ինչպես նաեւ թուլանում է ադրբեջանա-թուրքական քաղաքական-տնտեսական նախագծերի կարեւորությունը եւ այլն: «Տարածաշրջանային մարտահրավերներին Բաքվի արձագանքը լի է ահաբեկչության, ծայրահեղականության, ցինիզմի եւ խանդի տարրերով: Դրա վառ օրինակ էր Ադրբեջանի նախագահի հրաժարվելը Անկարայի` «Քաղաքակրթությունների դաշինք» համաժողովին մասնակցելուց` հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հայտարարություններին ի պատասխան: Ընդ որում այս քայլը ամրացվեց սպառնալիքների մի ամբողջ շարքով, մասնավորապես` դեպի Թուրքիա ադրբեջանական գազի առաքումը դադարեցնելու սպառնալիքով: Նման հիվանդագին կերպով արձագանքելով հայ-թուրքական հարաբերությունների թվացյալ ջերմացմանը եւ պատրաստակամություն հայտնելով պատժամիջոցներ կիրառել իր ռազմավարական գործընկերոջ եւ «ավագ եղբոր» նկատմամբ` Ադրբեջանը, մեղմ ասած, լուրջ կասկածի տակ է դնում իր` որպես վստահելի տնտեսական գործընկեր եւ քաղաքական դաշնակից լինելը: Իսկ եթե ընդունենք, որ վերջին ժամանակներս Ադրբեջանում տարածված հակաթուրքական քարոզչությունը ադրբեջանա-թուրքական համատեղ բեմագրի պարզապես մի դրվագն է, ապա անհրաժեշտ է հավուր պատշաճը հատուցել Բաքվին, ով հիանալի կերպով գլուխ հանեց իր դերից, չնայած խաղն ընդհանուր առմամբ, զուրկ լինելով դիվանագիտական յուրօրինակություներից, քիչ համոզիչ էր: Համենայն դեպս Լեռնային Ղարաբաղում, ի տարբերություն Եվրոպայի եւ Ռուսաստանի, նման տպավորություն է ստեղծվել»,- ընդգծվում է մեկնաբանության մեջ: Նորայր Հովսեփյանը նշում է, որ այս ամենից հետո չարժե խոսել Հարավային Օսիայում օգոստոսյան իրադարձությունների տաք հետքերով Թուրքիայի կողմից առաջ քաշված կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի կենսունակության մասին: Իհարկե ոչ, քանի որ տվյալ` բացառապես քարոզչական նպատակներ հետապնդող նախաձեռնությունը, համաձայն Բաքվի տրամաբանության, նույնպես արժեզրկվել է իր իսկ հեղինակի կողմից: Բաքուն միշտ փորձում էր օգտագործել ստեղծված միջազգային իրադրությունը Ղարաբաղի հիմնահարցը իրեն ձեռնտու եղանակով լուծելու համար` մշտապես նետվելով մերթ դեպի Արեւմուտք, մերթ` Ռուսաստան եւ դիմելով մե'կ «նավթային», մե'կ «գազային» դիվանագիտությանը. այլ կերպ ասած` շահարկումների եւ նմանակեղծության, իսկ հաճախ նաեւ բացահայտ շանտաժի եւ սպառնալիքների: Սակայն ակնհայտ է, որ նման կողմնակի դիվանագիտությունը, առավել եւս ահաբեկելու փորձերը, չեն կարող հանգեցնել Ղարաբաղի հիմնահարցի լուծման: Արհամարհելով իրողությունը եւ մտացածինը որպես իրականություն ներկայացնելով` Ադրբեջանի իշխանությունները հետեւողականորեն շարունակում են հակահայկական քաղաքականությունը` մոլորության մեջ պահելով առաջին հերթին սեփական հասարակությանը: Անշուշտ, Ադրբեջանը չի համարձակվի երես թեքել Թուրքիայից. պարզապես նրա խիզախությունը չի հերիքի: Այդ է վկայում սպառնալիքներին զուգահեռ ինտերնետում տարածված այն արշավը, որի մասնակիցները, մասնավորապես, լացակումաց խնդրում են, որպեսզի «Թուրքիան Ադրբեջանին միայնակ չթողնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ դեմ առ դեմ»: Իրոք, Թուրքիան հատուկ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա եւ կառուցողականության դրսեւորման դեպքում կարող է կարեւոր դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում` Ադրբեջանին համոզելով հրաժարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անհիմն հավակնություններից»,- գտնում է Հովսեփյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |