Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

PanARMENIAN.Net - Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ծանուցումը հրապարակվել է Azdarar.am կայքում։

Աբրահամյանը ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն կարող է ներկայանալ ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։

«Ներկայանալ կարող եք 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, իսկ նշված օրը ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել»,–ասված է ծանուցման մեջ։

Նրան հրավիրում են ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման: ‌

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---