ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Արցախ։
Սեպտեմբերի 2-ին նա այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին:
Այդ մասին Գրիգորյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում, նաև լուսանկար հրապարակել։
Սեպտեմբերի 2-ին նշվում էր Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակը։ 1991-ի սեպտեմբերի 2–ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր է ընդունել: