Միրզոյան․ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը

Միրզոյան․ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումները, հայտարարել, է, որ բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը:

«Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը:

Սա ևս մեկ անգամ վերահաստատվել է վարչապետ Փաշինյանի կողմից Բրյուսելում տեղի ունեցած վերջին քննարկումների ընթացքում:

Այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ»,-ասվում է ՀՀ ԱԳ նախարարի մեկնաբանության մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իտալիայում հայտարարել է, որ Բրյուսելում Հայաստանը ևս մեկ անգամ հաստատել է, որ ընդունում է Բաքվի առաջարկած 5 կետը և որ երկու երկրների ԱԳ նախարարները խաղաղաության համաձայնգրի վտեքստի շուրջ բանակցությունները վարելու են հենց այդ կետերի հիման վրա։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---