«Լոռի Բերդում» պեղումների ընթացքում բացվել են բաղնիքների հիպոկաուստ հատակները, խողովակաշարերը

«Լոռի Բերդում» պեղումների ընթացքում  բացվել են  բաղնիքների հիպոկաուստ հատակները, խողովակաշարերը

PanARMENIAN.Net - «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացված պեղումների արդյունքում բացվել են հնագիտական տարբեր շերտեր։

Հնագիտական աշխատանքները հիմնականում ընթանում են պարսպապատի և երկու բաղնիքների տարածքում, որոնց ընթացքում հայտնաբերվել են կառույցների ճարտարապետական տարբեր մանրամասներ, պատեր, հատակներ։ Պեղումների ընթացքում բացվել են բաղնիքների հիպոկաուստ հատակները, ջրամատակարարման համակարգի խողովակաշարերը, ջրավազաններ և այլն, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ժամանակաշրջանի կառույցների, կառուցվածքային առանձնահատկությունների մասին, գրում է Hushardzan.am-ը։

Հայտնաբերվել են մեծ թվով հնագիտական իրեր, որոնց թվում հասարակ և ջնարակված խեցեղեն, ծխամորճներ, մետաղադրամներ, ուլունքներ, զարդեր, բաղնիքի ծորակներ, նետասլաքներ, շքաղյուսներ։

Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկ.՝ Արման Նալբանդյան)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած առանձին դրամաշնորհով։ ‌

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---