3 սեպտեմբերի 2022 - 14:02 AMT
Համար 15 տրոլեյբուսը ժամանակավորապես չի գործի

Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային հեծանների ապամոնտաժման ընթացքում համար 15 տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես չի գործի:

Տրոլեյբուսների սպասարկման հաղորդալալերն ամրացված են ապամոնտաժվող հեծաններին, ինչն էլ անհնարին է դարձնում էլեկտրատրանսպորտի նշված երթուղու աշխատանքը, տեղեկացնում է քաղաքապետարանը։