Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրիչ» է անվանել Գրիգորյանի այցն Արցախ և մեղադրել հայկական կողմին «անկեղծ չլինելու մեջ»

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրիչ» է անվանել Գրիգորյանի այցն Արցախ և մեղադրել հայկական կողմին «անկեղծ չլինելու մեջ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրիչ» է անվանել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Ստեփանակերտ՝ մեղադրելով հայկական կողմին «անկեղծ չլինելու մեջ»։

‌Նշվում է, որ 2022թ. սեպտեմբերի 2-ին Հայաստանի անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանի «անօրինական այցը» Ստեփանակերտ «Հայաստանի հերթական սադրանքն է և խաթարում է երկու պետության միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը»։

Հայտարարության մեջ ասվում է, որ «այդ ապօրինի քայլը, որը Հայաստանի պաշտոնական ներկայացուցչի կողմից նպատակադրված ձեռնարկվել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հերթական հանդիպումից հետո, ոչ միայն ստվերում է հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև ակնհայտորեն ցույց է տալիս հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի անկեղծ չլինելը», գրում է Interfax.az-ը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է նաև, որ «այդ անօրինական այցը» վկայում է, թե «Հայաստանն անկեղծ չէր, երբ հայտարարվում էր, որ Երևանը չունի տարածքային պահանջներ Բաքվից և ընդունում է ինքնիշանության և պետական սահմանների սկզբունքները»։

Դա նաև, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, ցույց է տալիս Երևանի «անհարգալից վերաբերմունքը միջազգային միջնորդների ջանքերի նկատմամբ»:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Հայաստանի ներկայացուցչի սադրիչ քայլը և ընդգծում, որ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ընդունված սահմաններում տարածքային ամբողջականության դեմ ցանկացած քայլի կհաջորդի պատասխան»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Արմեն Գրիգորյանն սեպտեմբերի 2-ին նա այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---